Պուտինը խոսել է ԱՊՀ երկրներին արտասահմանյան անձնագրեր տրամադրելու մասին
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հարցերին ուղիղ եթերում պատասխանելու ընթացքում խոսել է ԱՊՀ երկրներին արտասահմանյան անձնագրերի պատրաստման համար ֆինանսական օգնություն տրամադրելու մասին:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մինչև 2015թ.-ն օտարերկրյա բոլոր պետությունների քաղաքացիները Ռուսաստան մուտք են գործելու միայն արտասահմանյան անձնագրերով։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ արտասահմանյան անձնագրերով մուտքը ՌԴ սկսվելու է 2015թ.-ին, այլ ոչ ավելի վաղ, Պուտինն ասել է, որ երկրները պետք է բառի բուն իմաստով նոր անձնագրեր տպելու, համապատասխան բլանկներ տրամադրելու հնարավորություն ունենան, և նրանց պարզապես ժամանակ է հարկավոր։ Աշխատանքի նման ծավալները, Պուտինի խոսքով, կտևի առնվազն կես տարի։
«Կարելի է փորձել արագացնել այդ գործընթացը, սակայն այդ դեպքում մենք չենք կարող պահանջներ ներկայացնել մեր գործընկերներին։ Որպեսզի այն քաղաքակիրթ լինի, մենք ստիպված կլինենք Դաշնային բյուջեից օգնություն տրամադրել այդ թղթերի պատրաստման համար։ Հավանաբար պետք է մտածել նաև այս մասին»,-ասել է Պուտինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում