Տիգրան Սարգսյան. Շտեմարնները պետք է հասանելի լինեն ու անվճար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր  ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանից փորձեց ճշտել, թե ինչու շտեմարանները հասանելի չեն:

Վերջին դժվարացավ պատասխանել և ասաց, որ այդ հարցին, ասելով, որ դրանով զբաղվում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

«Անցյալ տարվա շտեմարանները հրատարակված են եղել, ժամանակին բաժանվել են և վաճառքի են հանվել»,-հավելեց փոխնախարարը:

Վարչապետը հանձնարարեց ԿԳՆ-ում քննարկել այս հարցը. «Շտեմարնները պետք է հասանելի լինեն մեր քաղաքացիներին ու անվճար»:

Նշենք, որ շտեմարնների խնդրով զբաղվում է գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնեցին,  որ այս տարվա շտեմարանները հրատարակված են, վաճառվում են մոտ 2000 դրամով, իսկ անվճար ցանկացողները կարող են օգտվել ԳԹԿ-ի կայքից, նաև ազգային գրադարանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում