-0.9 C
Yerevan

Մարդկային փոխհարաբերությունների մասին նոր ներկայացում՝ նոր լուծումներով. մանրամասնում է բեմադրիչ Սամսոն Մովսեսյանը

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Երիտասարդ բեմադրիչ Սամսոն Մովսեսյանը շուտով Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմ կբարձրացնի Էդվարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսը: Aysor.am-ի հետ զրույցում բեմադրիչը նկատեց՝ Օլբին կարողացել է շատ թեթև լեզվով խոսել շատ լուրջ հարցերի մասին, ու հենց դրանով էլ այս աշխատանքը գրավել է իր ուշադրությունը:

«Հետաքրքիր է պիեսի թեման, փոխհարաբերությունները: Այս գործն ու կերպարները հնարավորություն են տալիս կենտրոնանալ ոչ միայն արտաքին արտահայտչամիջոցների, այլև՝ դերասանի հետ աշխատանքի վրա: Կարծում եմ՝ այս ներկայացումը կառանձնանա և՛ հետաքրքիր դերասանակն խաղով, և՛ լարվածությամբ ու անսպասելի ավարտով», – նշեց Ս. Մովսեսյանը:

Բեմականացման խնդիրը հետաքրքիր լուծում է ստացել. մոտ 60 հանդիսատեսի համար դահլիճի փոխարեն բեմն է ծառայելու:

«Ներկայացումը կխաղացվի երկու հարթակներում. մեկը՝ հանդիսատեսից ներքև, մյուսը՝ վերև: Ասեմ, որ զգեստների, լույսի ու բեմի ձևավորումն այս շաբաթ լիովին կավարտենք», – մանրամասնեց նա:

Պիեսի կիզակետում մարդն է ու մարդկային հարաբերություները: Բազմաշերտ գործողությունների ընթացքում հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող շերտը:

Ս. Մովսեսյանն ընդգծում է՝ սա Օլբիի պիեսի իրենց մեկնաբանությունն է, ու հիմնականում փորձել են սրել ու մատնանշել այն կողմերը, որոնք համարել են կարևոր հայ հանդիսատեսի համար:

«Սակայն ասեմ, որ հավատարիմ ենք մնացել Օլբիի նշած ամենակարևոր հաղորդագրությանը. իրական կյանքի ու երևակայության սահմանը շատ նուրբ է ու այն խախտելը միշտ ունենում է հետևանքներ ցանկացած մարդու կյանքում», – շեշտեց բեմադրիչը:

Հարցին՝ Տիկնիկային թատրոնի փոքրիկ հանդիսատեսին որքանո՞վ հասանելի կլինի մարդկային ստի ու կեղծիքի մասին պատմող այս դրաման, պատասխանեց.

«Տիկնիկային թատրոնում մենք ունենք նաև ներկայացումներ միայն մեծահասակների համար, որոնք հիմնականում երեկոյան ժամերին են խաղացվում: Այս ներկայացումը հենց այդ շարքից է»:

1 ժամ 30 րոպե տևողությամբ բեմադրության աշխատանքները սկսվել են սեպտեմբեր ամսից, նրանցում զբաղված են Տիկնիկային թատրոնի դերասաններ Տաթև Մելքոնյանը, Միկա Վաթինյանն ու Լիանա Նիկողոսյանը: Ներսես Ավետիսյանն էլ հրավիրյալ դերասաններից է: Նկատառմանը, որ որոշ ռեժիսորներ նախընտրում են համագործակցել էկրաններից արդեն իսկ ճանաչված դերասանների հետ, շեշտեց.

«Այս դերասաններից ոմանք էլ երևում են նաև հեռուստատեսությունում, բայց ներկայացման մեջ խնդիր չի դրվել զբաղեցնելու ճանաչված դերասաններին: Խնդիր է դրվել գտնել դերսաններ, ովքեր լավագույնս կկատարեն պիեսում դրված խնդիրները»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...