Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ լուծման գործում կմեծանա ԵՄ-ի դերը. Լատվիայի նախագահ
25/04/2013 16:39
Նմանատիպ
Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահը հայտարարել է, որ իր պետությունը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավաորմանը, քանի որ այլ ելքեր չկան այս հարցի լուծման համար: Նա տեսակետ է հայտնել, որ Եվրոպական միության դերը էլ ավելի կաճի ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ լուծման շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ, որում կփորձի իր ներդրումն ունենալ նաև Լատվիան: Նա նշել է, որ խաղաղությունն է միայն սնում և դա հիմնական պատճառներից մեկը, որ իր երկիրը կողմնակցի է աշխարհում խաղաղության հաստատմը: Մերձբալթյան այդ հանրապետության նախագահը միանգամայն հնարավոր է համարե, որ կոնֆլիկտի լուծումը կարելի է գտնել միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ և միայն խաղաղ ճանապարհով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում