Լրագրողներ Մաքսիմ Շևչենկոն և Նիկոլայ Սվանիձեն ձեռնամարտի են բռնվել ուղիղ եթերում
31/01/2018 12:53
Նմանատիպ
Լրագրողներ Մաքսիմ Շևչենկոն և Նիկոլայ Սվանիձեն ձեռնամարտի են բռնվել «Комсомольская правда» ռադիոկայանի ուղիղ եթերում: Նրանց քննարկման առանցքում Իոսիֆ Ստալինի գործողություններ էին: Ընդդեմ կարծիքներ արտահայտելուց հետո հաղորդման հյուրերը սկսել են վիճել, այնուհետև հնչել են փոխադարձ վիրավորանքներ, որից հետո անցել են ձեռնամարտի:
Հաղորդավարուհին փորձել է կարգի հրավիրել հաղորդման հյուրերին, սակայն չի հաջողվել: Նա ստիպված է եղել օգնություն կանչել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում