Ցրտահարությունից տուժել են տասնյակ համայնքներ

Այսօր’ ժամը 12.35-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ցանքատարածքները և պտղատու այգիները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, այսօր նման ահազանգ ստացվել է մի քանի համայքներիվ:
Ժամը 12.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարանաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:

Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով: Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում