Պենդերեցկին փաստում է, որ Հայաստանում որակ կա

Պենդերեցկին փաստում է, որ Հայաստանում որակ կա

«2018-ին ողջ աշխարհը նշելու է Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակը: Եվ հայերիս համար մեծ պատիվ է, որ հոբելյանական տարվա տոնակատարությունները սկսվելու են Հայաստանից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Երեւի թե բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ նա այսօրվա մեծագույն հարգանք վայելող երաժիշտներից է, աշխարհի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը, եւ եթե անվանիների ցանկն են կազմում, այնտեղ Պենդերեցկին առաջին հորիզոնականում է: Ուրախ եմ, որ փառատոնը կմիավորի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Հովեր» երգչախումբը: Իր ներկայությամբ մաեստրոն փաստում է, որ Հայաստանում կա որակ»,- հավելեց Սերգեյ Սմբատյանը: Նաեւ ասաց, որ իրենք գտել են այն նուրբ զգացմունքային թելը, որը կապում է Պենդերեցկուն հայ ժողովրդի հետ` նկատի ունենալով նրա հայկական արմատները: 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում