Ծանրաբեռնվածության խնդիրը կարգավորելու համար Երևանում կստեղծվեն նոր մանկապարտեզներ

Ծանրաբեռնվածության խնդիրը կարգավորելու համար Երևանում կստեղծվեն նոր մանկապարտեզներ

Երևանում մանկապարտեզների ծանրաբեռնվածության խնդիրը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

Ընդունված որոշմամբ Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Ռուսթավելու N17 հասցեում գտնվող նախկին Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոցի շենքը, Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող նախկին Երևանի N 81 միջնակարգ դպրոցի շենքը կնվիրաբերվեն Երևան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) և/կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով:

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ դպրոցները լուծարվել են 2017 թ.:

Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել քաղաքում, որը պահանջում է հրատապ լուծում, որով էլ պայմանավորված է որոշումը:

Որոշման ընդունման դեպքում զգալիորեն կլուծվի Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը և այն կնպաստի Երևան քաղաքում նախադպրոցական կրթությունը պատշաճ կազմակերպելու գործընթացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում