Կանխվել է խոշոր քանակի՝ 8 կգ ափիոնի ներկրումը Հայաստան
Նմանատիպ
Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի կանխել է մաքսային իրավախախտումների հարյուրավոր փորձեր: Մասնավորապես, հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության հարյուրից ավել դեպք հայտնաբերվել է փոստային առաքումներով: Թմրամիջոցի բացահայտման ամենախոշոր դեպքն էլ արձանագրվել է հուլիսին, երբ Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերվել է 105կգ հերոին: Թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվողները հիմնակնում գալիս են հարևան Իսլամական Հանրապետությունից ու մեր երկիրը փորձում օգտագործել որպես տարանցիկ ճանապարհ: Մաքսանենգները տարբեր հնարքների են դիմում իրենց ավարը տեղ հասցնելու համար, սակայն, մաքսային բոլոր անցակետերում ուժեղացված, բայց միևնույն ժամանակ աննկատ մաքսային հսկողությունը կանխում է նման փորձերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում