Թուրքիայի Հաքքարի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել Չուքուրջա շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
PKK հարձակման հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել:
Վիրավոր զինվորներն ուղղաթիռով տեղափոխվել են Հաքքարի նահանգի կենտրոնական հիվանդանոց:
Նահանգում PKK զինյալների դեմ ուղղված հատուկ գործողություններ են սկսվել: