Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներն ամրապնդվում են

Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներն ամրապնդվում են

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրինագծի ընդունման նպատակն է, մասնավորապես, խուսափել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով ամրագրված դրույթների հնարավոր կրկնություններից և կարգավորել այլ օրենքներով չկարգավորված դրույթները:

«Կարևոր նորամուծություններից է այն, որ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքը դադարեցվում է միմիայն հանրային ֆինանսներից օգտվելու, հանրային պաշտոն զբաղեցնելու դեպքում»,- ասաց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում