21.1 C
Yerevan

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Քուվեյթում

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում տեղի ունեցավ հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվեցին եկեղեցու դահլիճ’ ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը:

Համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ վավերագրական ֆիլմ, ներկայացվեցին Դեր Զորի անապատում իրականացված եղեռնագործության մասին պատմող գեղարվեստական կատարումներ:

Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանն իր խոսքում, անդրադառնալով ապրիլքսանչորսյան խորհրդին, պատգամեց միավորել համայն հայության ջանքերն ու նոր ավյուն հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական պայքարին:

Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը՝ նշելով, որ մինչ այսօր Թուրքիայի կողմից վարվող մերժողական քաղաքականությունը պետք է լուրջ ազդակ հանդիսանա առաջին հերթին միջազգային հանրության համար’ հետագա ցեղասպանությունները կանխարգելելու առումով:

spot_imgspot_img