Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտարարել է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը տանն է, նրա վիճակը նորմալ է։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ջիգարխանյանն չորեքշաբթի իբրև թե հոսպիտալացվել է։
Այսօր նաև Կունցևյան դատարանը հաստատել էր դերասանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին որոշումը։