Թուրք նախարար. «Թուրքականությունն ասոցացվել է ռասիզմի հետ»
Նմանատիպ
Ինչպես հայտնում է ermenihaber.am կայքը, հղում անելով թուրքական «Ռադիքալ» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը «թուրքականություն» հասկացության մասին իր տեսակետն է արտահայտել: Մասնավորապես ասել է, որ պետությունը ստեղծելիս առաջնորդվել են ազգ-պետություն տրամաբանությամբ:: Նպատակ է եղել շարժվել Արևմուտքի անցած ուղիով, որտեղ արդիականցման արդյունքն էր հանդիսանում ազգ-պետություն մոդելը: Իսկ Թուրքիայում հակառակ ազդեցություն ունեցավ: Թուրքիայի պարագայում առաջացավ պետություն-ազգ հասկացությունը: Այսինքն նպատակ կար ստեղծել մի պետություն, որը կկառավարի մեկ ազգ: Վերոնշյալ հասկացությունն անմիջապես դարձավ Թուրքիայի քաղաքականության անբաժանելի մասնիկը: Տարիներ անց թուրքականության և ազգայնականության արդյունք հանդիսացավ ռասիսզմի առաջացումը: Ավելին’ շատ դեպքերում թուրքականությունը ասոցացվել է ռասիզմի հետ:
Նախարարը նաև նշում է, որ անցյալում լայն տարածում էր ստացել էթնիկ բնույթի ոտնձգությունները: Ըստ նրա’ Օսմանյան կայսրությունում ուժեր են գտնվել, ովքեր միտում են ունեցել թուրքերի էթնիկ կառույցը խարխլել և այլ էթնիկ խմբի վերածել: Նույն կերպ վարվել են նաև կայսրության հայերի և այլ էթնիկ խմբերի հետ:
Արդյունքում առաջացել է հակաթուրքականությունը: Վերջում հավելում է, որ Թուրքիայում երբեք ազգամիջյան կռիվներ չեն եղել, այլ քաղաքական վերնախավը իր մեջ առկա կռիվները տարածել է հասարակության ստորին շերտերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում