ՌԴ նախագահական ընտրությունների կապակցությամբ Երևանում ստեղծվել է «Ընտրողի ակումբ»

ՌԴ նախագահական ընտրությունների կապակցությամբ Երևանում ստեղծվել է «Ընտրողի ակումբ»

Երևանում Ռուս հայրենակիցների համակարգման խորհրդին կից ստեղծվել է «Ընտրողի ակումբ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ակումբը ստեղծվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցառումների իրականացման ծրագրի համապատասխան՝ մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահի ընտրություններին քաղաքացիների մասնակցությյան սահմանադրական իրավունքի ապահովման նպատակով:

Ակումբին անդամակցել են Հայաստանի տարածքում ռուս հայրենակիցների համակարգման խորհրդի ղեկավարները և երիտասարդական կազմակերպությունների անդամները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում