23.1 C
Yerevan

Ոստիկանն ազատվել է աշխատանքից` լրագրողի հանդեպ իրականացվող բռնությունը չկանխելու պատճառով

Նմանատիպ

Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները

Կանադայում բռնկված անտառային հրդեհների պատճառով ձևավորված ծխի ամպը այս...

Անձրևներ և ամպրոպ․ Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հունիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը, 12-ի կեսօրից...

Ուկրաինական անօդաչուն ընկել է Վորոնեժում բնակելի տան վրա

Վորոնեժում ուկրաինական անօդաչու թռչող սարքը ընկել է բնակելի տան...

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարությունից:

Ըստ աղբյուրի` տեղի ունեցածի վերաբերյալ մի հրապարակման մեջ նշվել էր, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայական քննություն, որի արդյունքները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մշտապես աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ հատուկ շեշտել է, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոստիկան անձամբ է պատասխանատու իր ոլորտում արձանագրված թերացումների ու բացթողումների համար’ ընդհուպ մինչև ամենախիստ ծառայողական տույժերի նշանակում:

ՀՀ ոստիկանության պետը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

spot_imgspot_img