-0.9 C
Yerevan

Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի

Նմանատիպ

«Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի». Էրդողան

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է...

«Հանեք ինձ այստեղից… ու ես կդառնամ ձեր ծառան». մի լուսանկարի պատմություն

Այս լուսանկարը տարածվեց համացանցում երկու օր առաջ՝ Թուրքիա-Սիրիա սահմանին...

Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար

Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր...

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի։ Այս մասին տեղեկացրին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանի առաջնորդությամբ դեսպանը եղել է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, մոմ վառել և ծանոթացել համալիրի կառուցման պատմությանը։

«Մոսկվայի Մայր տաճարն իմ տեսած բոլոր հայկական եկեղեցիների մեջ առանձնանում է իր ընդգծված հայկականությամբ և կոթողայնությամբ»,-ասել է Արմեն Սարգսյանը։

Զրույցի ընթացքում Թեմակալ առաջնորդը ներկայացրել է թեմի գործունեությունը հոգևոր, կրթական, սոցիալական ոլորտում։Սրբազան հայրը տեղեկացրել է, որ թեմը 2017 թվականին մեծ շուքով տոնեց հիմնադրման 300-ամյակը, և այսօր էլ հավատարիմ ծառայելով Աստծուն՝ պահպանում են նախնյաց ժառանգությունը։ «Մեր բարեպաշտ զավակների հոգևոր կյանքի զորացման համար թեմի տարբեր համայնքներում գործում է 41 եկեղեցի, կառուցվում՝ 14-ը, նորոգվում են հնամենի աղոթատները, տեղադրվում են խաչքարեր»,-ասել է Եզրաս սրբազանը։

Արմեն Սարգսյանը, բարձր գնահատելով թեմի գործունեությունը, նշել է, որ հատկապես հայրենիքից դուրս Հայ Եկեղեցին պատմական մեծ դերակատարություն ունի հայի ինքնության պահպանման գործում։ Դեսպանը խոսել է նաև հայ ժողովրդի հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման գործում Հայ Եկեղեցու բացառիկ առաքելության մասին։

Հանդիպմանը ներկա են եղել Մոսկվայում ծառայող հոգեւորականներ, Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ Ալեքսանդր Ալավերդյանը, բժշկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արամայիս Քամալովը, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Գերոգի Սերոբյանը։

spot_imgspot_img