«Հրապարակ». Արարատում ազատվում են Հովիկ Աբրահամյանի վերջին կողմնակիցներից

«Հրապարակ». Արարատում ազատվում են Հովիկ Աբրահամյանի վերջին կողմնակիցներից

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պարտադրել են ազատման դիմում գրել։

«Սահականուշ Հովհաննիսյանը մարզպետարանի հնաբնակներից է՝ միջին տարիքի կին, Հովիկ Աբրահամյանի՝ Արարատի մարզպետ աշխատելու տարիներին եղել է մարզպետարանի գործավարը։ Նրա փոխարեն նշանակվել է ավագանու անդամ Արմեն Դերմոյանը, որը Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդիների ընկերն է։ Արարատի մարզպետի և նրա եղբոր՝ Ավշարի Գրիգորյանների հետ քավոր-սանիկ Գազի Հովոյի որդիները վերջին ամիսներին իրենց ընկերներին նշանակում են տարբեր պաշտոնների, Ղազարյանի որդիներից մեկն էլ վերջերս նշանակվեց Արտաշատի քաղաքապետի տեղակալ, մյուս ընկերը՝ մարզադպրոցի, երրորդը՝ կարատեի դպրոցի տնօրեն և այլն»,- գրում է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում