Միգրացիոն ծառայությունն ինչո՞ւ է ուշացնում տվյալների հրապարակումը

ՀՀ Միգրացիոն ծառայությունը դեռ չի հրապարակել այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ ժամանումների եւ ՀՀ-ից մեկնումների վիճակագրությունը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այդ ցուցանիշը միշտ հրապարակվում էր տվյալ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա կեսին: Այսինքն այդ վիճակագրությունը պետք է հրապարակված լիներ ապրիլի կեսին: «Ազգային վիճակագրության ծառայությունը դեռ մեզ չի տրամադրել»,- երեկ մեր թղթակցի հարցին այսպես է բացատրել տվյալները չհրապարակելը ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Մի քանի օր առաջ տեղեկություններ էինք ստացել, որ ժամանումների եւ մեկնումների վիճակագրությունը չի հրապարակվում, քանի որ պատկերը խայտառակ է: Այդ վիճակագրությունից մոտավոր պատկեր է ստեղծվում, թե եւս քանի մարդ է անվերադարձ հեռանալու Հայաստանից: Եվ այդ ցուցանիշի հրապարակումը ձգձգելով մեր վիճակագիրները կամ փորձում են մի քիչ «պլպլացնել» ցուցանիշները, կամ էլ ձգել մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններ: Այս տարվա առաջին երկու ամիսների տվյալներով՝ մեկնածների եւ ժամանածների բացասական սալդոն նախորդ տարվա համեմատ աճել էր 1.5 անգամ: Դա նշանակում է, որ տարվա կտրվածքով Հայաստանից կարտագաղթի առնվազն 70 հազար մարդ, վերջին հինգ տարիների կտրվածքով’ 330 հազար մարդ»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում