Մակրոնն Արցախի հարցում հայամետ դիրքորոշում ունի. Մուրադ Փափազյան
Նմանատիպ
Առաջին Հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով մայիսին Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը: Փարիզում ու Լիոնում էլ կանցկացվեն տարբեր միջոցառումներ, իրազեկման ակցիաներ ու դասախոսություններ: Իսկ աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան: տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: Նա անդրադարձել է նաեւ խորհրդի ամենամյա ընթրիքի արդյունքներին ու նշել է, որ թե Արցախյան հիմնախնդրի , թե Թուրքիայի վերաբերյալ նախագահ Մակրոնի ուղերձները լիովին բավարարում են ֆրանսիահայ համայնքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում