Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» 26-րդ տուրում հյուրընկալվեց «Բերնլիին» և չկարողացավ հաղթանակի հասնել։ «Թերֆ Մուր» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ 22-րդ րոպեին «քաղաքայիններին» առաջ մղեց Դանիլոն, իսկ պատասխան գոլը 82-րդ րոպեին խփեց Յոհան Գունդմունդսոնը։
Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 69 միավոր, իսկ «Բերնլին» 36 միավորով 7-րդ տեղում է։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։