ՀՔԾ-ում շարունակվում է «Լուսակերտի տոհմային ֆաբրիկայի» տնօրենի գործով նախաքննությունը

«Լուսակերտի տոհմային ֆաբրիկա» ՍՊԸ տնօրեն Արթուր Եփրեմյանի կողմից կեղծ փաստաթուղթ կազմելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, գործով մեղադրյալներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, գրում է «Հայացք» թերթը։

«2012թ. մարտի 30-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Արամ Պետրոսյանի դիմումի հիման վրա, 2013թ. հունվարի 24-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, մատակարար Արամ Պետրոսյանը հայտարարությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայություն եւ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հայտարարելով Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ա.Եփրեմյանի կողմից կեղծ պայմանագրերով, դրամարկղային ելքի օրդերի կազմման միջոցով իրեն 193 000 000 ՀՀ դրամի փոխառություն տալու մասին»,- գրում է «Հայացքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում