«Բարսելոնան» միավորներ կորցրեց «Էսպանյոլի» հետ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» միավորներ կորցրեց «Էսպանյոլի» հետ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում կայացավ կատալոնական դերբին՝ մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էսպանյոլին»։ 

«Կորնելյա Էլ Պրատ» մարզադաշտում կայացած խաղում թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ։ 66-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Ժերար Մորենոն, իսկ պատասխան գոլը 82-րդ րոպեին խփեց Ժերար Պիկեն։

Այսպիսով, ընդհատվեց Լա Լիգայում «Բարսելոնայի»՝ 7 խաղից բաղկացած հաղթարշավը։

Այժմ «Բարսելոնան» 58 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Էսպանյոլը» 25 միավորով 15-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում