Ալիևին քննադատելը պատժելի կդառնա Ադրբեջանում
Նմանատիպ
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները «Պատմական դեմքերի պաշտպանության» մասին օրինագիծ են պատրաստում, որ բազմաթիվ փորձագետների կարծիքով ուղղված է Հեյդար Ալիեւի մասին քննադատական նյութերի տարածման կանխմանը:
Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորները հետադիմական «ուղղումներ» են մշակում նաեւ գործող օրենսդրության համար, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացիների անձնական կյանքին միջամտությունը: Նոր փոփոխությունների համաձայն’ եթե առանց քաղաքացու համաձայնության տեղեկություններ են հայտնվել ԶԼՄ-ներում կամ համացանցում, ապա քաղաքացին իրավունք ունի դրանց հեղինակներից պահանջել հանել այդ նյութերը կամ հերքում տալ, իսկ հակառակ դեպքում քաղաքացին կարող է դիմել դատարան: Նման կերպ իշխանության ներկայացուցիչները փորձում են կասեցնել իրենց անձնական կյանքի մասին տեղեկությունների հրապարակումները ԶԼՄ-ներում: