Իրանը սպասում է Եվրոպայի ցուցումներին՝շարունակելու բանակցությունները վեցնյակի հետ

Իրանը հայտարարել է միջազգային «վեցնյակի» հետ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին:
Պետությունը սպասում է Եվրամիության առաջարկներին՝ ենթադրյալ բանակցությունների տեխնիկական մանրամասների վերաբերյալ: Դրանց շուրջ պայմանավորվածութոյւններ ձեռք բերլու դեպքում կողմերը կարող են վերսկսել ընդհատված բանակցությունները:

Ինչպես Ա. Բագերին նշել է Reuters-ին տված հարցազրույցում, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին հեռախոսազանգի է սպասում եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնից: Ա. Բագերին ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

Ալմաթիում «վեցնյակի» և Իրանի միջև տեղի ունեցած բանակցությունների նախորդ փուլն անարդյունավետ ավարտ ունեցավ. կողմերը չկարողացան ընդհանուր հայտարարի գալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում