Կումանը` Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կումանը` Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոնալդ Կումանը: Այդ մասին հայտնում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

54-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ավարտը:Կումանի նախկին աշխատատեղն անգլիական «Էվերթոն» ակումբն էր, որտեղից նա պաշտոնանկ է արվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում:

Հիշեցնենք, որ Հոլանդիան չի մասնակցել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլին և հանդես չի գա նաև ԱԱ-2018-ում: «Նարնջագույնների» վերջին մարզիչը Դիկ Ադվոկատն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում