Գերմանիայի գավաթ. «Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի գավաթ. «Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Բավարիան» հյուրընկալվել է երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Պադերբորնին» ու վստահ հաղթանակ տոնել: Գրանցվել է 6:0 հաշիվը:

Ջախջախման սկիզբը դրել է Կինգսլի Կոմանը, այնուհետև մինչև ընդմիջում մեկական անգամ աչքի են ընկել Ռոբերտ Լևանդովսկին ու Յոսուա Կիմիխը: Երկրորդ կեսում դուբլի հեղինակ է դարձել Արյեն Ռոբենը, ինչպես նաև մեկ գոլ է խփել Կորենտեն Տոլիսոն:

Կիսաեզրափակչում մյունխենցիների մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Պադերբորն» – «Բավարիա»` 0:6
Գոլերը՝ Կոման (19), Լևանդովսկի (25), Կիմիխ (42), Տոլիսո (55), Ռոբեն (86, 88)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում