ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականներ առաջարկում են ավելացնել ՀՀ-ին և ԼՂՀ-ին տրվող ֆինանասական աջակցությունը

ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն և Մայքլ Գրիմը կոչ են արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարությանն ավելացնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին, Ջավախքին և Մերձավոր Արևելքի հայությանը հատկացվելիք օգնության չափը:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքը: Նրանց են միացել նաև ևս քսան կոնգրեսականներ:
Նրանց հիմնական պահանջներից են՝
1. ԱՄՆ մարդասիրական և զարգացման օգնությունից առնվազն 5 մլն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղին:
2. Առնվազն 50 միլիոն դոլար տնտեսական օգնություն հատկացնել նաև Հայաստանին:
3. Հեռացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների հետ կապի և հաղորդակցման խոչընդոտները:
4. Մարդասիրական և վերաբնակեցման աջակցության ֆինանսական միջոցներ պետք է ուղղել Մերձավոր Արևելքում վերջին անկարգությունների հետևանքով տուժած հայությանը, նաև’ այլ փոքրամասնությունների համայնքներին:
5. Խստացնել Ադրբեջանին ուղղված ամերիկյան օգնության սահմանափակումները,
6. Աջակցել Լեռնային Ղարաբաղի ղեկավարների մասնակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում