«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է Կահիրեում
26/04/2013 12:19
Նմանատիպ
Եգիպտական Al-Ahram թերթը ապրիլի 24-ին հոդված էր հրապարակել Հայոց ցեղասպանության մասին: Թերթը պատմում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ փաստավավերագրող Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի մասին, թե նա ինչպես է որոշել և գտնել այն կանանց, որոնք ենթարկվել էին բռնի տեղահանության ու, անցնելով սիրիական անապատի միջով, մազապուրծ եղել:
Եգիպտոս իր այցելության ժամանակ նա պատմել է, թե ինչպես է 2011թ. նկարահանել իր ֆիլմը, որտեղ անդրադարձել է իր ընտանիքի ճակատագրին՝ Խանում տատիկի խարաններն ուսումնասիրելով, գրում է Al-Ahram-ը:
«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է Կահիրեում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում