8 ամիս անց Ռոյսը վերադառնում է խաղադաշտ
08/02/2018 12:32

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսն ապաքինվել է ծանր վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ: Այդ մասին հայտնում է «Ruhr Nachrichten»-ը:
Գերմանացին աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով բաց է թողել 8 ամիս: Երկու շաբաթ առաջ նա սկսել է ամբողջ ուժով մարզվել: Հետզհետե նա ավելացրել է ծանրաբեռնվածությունը և արդեն ամբողջությամբ պատրաստ է խաղերին:
«Բորուսսիայի» առաջիկա մրցակիցը «Համբուրգն» է: Այդ հանդիպումը նախանշված է փետրվարի 10-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում