21.1 C
Yerevan

Սան Խուան դե Լա Կրուս եկեղեցում կատարվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 21-ին մայրաքաղաք Մադրիդում: Սան Խուան դե Լա Կրուս եկեղեցում կատարվեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հետեւեց մադրիդահայության ուժերով կազմակերպված սգո հանդես, ցուցադրվեց «Աղետ» վավերագրական ֆիլմը’ իսպաներեն թարգմանությամբ: Նույն օրը Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը Բարսելոնայի Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում կատարեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն: Հոգեւոր արարողությանը հետեւեց Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի հանդիսավոր տեղադրումը, որին ներկա գտնվեցին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Նույն օրը Բարսելոնայի Օրֆեո Գրասիենս սրահում, ՀՀ դեսպանության հովանու ներքո’ Իսպանիայում Հայաստանեաց Առաքելական եկեղեցու փոխառաջնորդության, տեղի հայկական միությունների եւ Կատալունիայում ՀՀ պատվո հյուպատոսության կողմից կազմակերպվեց Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված հանդես: Հրավիրվածների շարքում էին Կատալունիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ: Ելույթներ ունեցան Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, Կատալունիայի կառավարության ներգաղթի հարցերով տնօրեն Մարիա Ռոսա Ֆորտունին, Բարսելոնայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Արման Պոտչը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Վալենսիա եւ Ալիկանտե քաղաքներում:

spot_imgspot_img