Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց բրիտանացի դիվանագետների հետ
Նմանատիպ
26 ապրիլի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը:
Քննարկվեցին հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որոնց իրական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահն է, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների միջոցով հաղթողը: Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները եւ Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետեւանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Այս մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում