Սաֆարովի, հայ-թուրքական հարաբերությունների և Ստեփանակերտի օդակայանի մասին հարցր՝ ուղղված Ջոն Քերիին
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից, Ամերիկացի հայամետ կոնգրեսական Բրեդ Շերմանը երեկ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող մի քանի գրավոր հարցեր է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
1. 2012թ-ի օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց և հերոսացրեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում ազատազրկման էր դատապարտվել 2004թ-ին ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող դասընթացի ժամանակ հայ սպային կացնահարելով սպանելու համար: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Պետքարտուղարությունը, որպեսզի ստիպի Ադրբեջանին վերանայել որոշումը և նորից բանտ ուղարկել Սաֆարովին: ԱՄՆ նախագահի վարչակազմը չի՞ պատրաստվում արդյոք Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցը պայմանավորել այդ երկրի իշխանությունների քաղաքականության փոփոխությամբ:
2. Ադրբեջանը սպառնացել է, որ ոչնչացնելու է Լեռնային Ղարաբաղից թռիչքներ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռները: Ի՞նչ պատասխանատվության և հետևանքների առջև կկանգնի Ադրբեջանը, եթե հարվածի Ստեփանակերտի օդանավակայանից թռիչք իրականացնող ինքնաթիռներին:
3. 2009թ-ին ստորագրվեցին Հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ուղղված էին Հայաստանի շրջափակման դադարեցմանը և Թուրքիայի և Հայաստանի միջև տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Թուրքիան որևէ լուրջ քայլ ձեռնարկու՞մ է արդյոք այդ արձանագրություննները վավարեցնելու ուղղությամբ: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Պետքարտուղարությունը, որպեսզի ստիպի Թուրքիային դադարեցնել Հայաստանի շրջափակումը:
Սպասենք Ջոն Քերի պատասխաններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում