ԱԺ արտահերթ նիստ. քվեարկության կդրվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագիծը. ՈՒՂԻՂ
09/02/2018 11:24
Նմանատիպ
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 93 պատգամավոր:
Փետրվարի 9-ի նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Փետրվարի 8-ին կայացած նիստում պատգամավորները քննարկել են մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք առաջին ընթերցմամբ ընդունելու համար կդրվեն քվեարկության:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Ներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող օրենքի նախագիծը և այլն: