ԲՀԿ պատգամավոր. 2012թ.-ին տնտեսական աճ իրոք գրանցվել է

«Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հստակ ներկայացնում է այն, ինչ այսօր կա մեր տնտեսության բոլոր ոլորտներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Միայն այն հանգամանքը, որ 2012թ.-ին գրանցվեց տնտեսական որոշակի աճ’ անկախ նրանից, որ ՀՀ քաղաքացիները իրենց մաշկի վրա դա չզգացին, այդուհանդերձ, աճ արձանագրվել է:Դա նշանակում է, որ առաջիկայում կունենանք զարգացումներ: Չեմ համարձակվում ասել, որ այդ զարգացումները կլինեն շատ ճոխ, բայց 100%-ով տալիս եմ իմ երաշխավորությունը, որ մենք առաջ պիտի շարժվենք: Մենք նահանջելու իրավունք չունենք»,-ասաց Վարդան Բոստանջյան:

Լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ական տնտեսագետն ինչպես կմեկնաբանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե 7 տոկոս տնտեսական աճը իրականում փուչիկ է, վերջինս պատասխանեց. «Դա փուչիկ չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում