Ոստիկանությունը չի «մասնավորեցնում» Գասպարյան-Ղուկասյան հանդիպման մասին լուրը

Ոստիկանությունից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են տարածված այն տեղեկատվությունները, ըստ որոնց’ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Aysor.am-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոստիկանապետը Գյումրիում աշխատանքային այցով է եղել ու հանդիպել է բազմաթիվ մարդկանց.

«Շատ մարդկանց է հանդիպել, շատ մարդկանց հետ է խոսել: Ես չեմ ուզում մասնավորեցնել»,- ավելացրեց Ա. Ահարոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում