Արամ Աթեշյանը կրկին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդն է

Արամ Աթեշյանը կրկին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդն է

Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը արտահերթ ժողով են անցկացրել: Պատրիարքարանի հայտարարությունում կոչ է արվում վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին՝ նշելով, որ պատրիաք Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդիրները բավարար հիմք չեն նրան հանգստի ուղարկելու և նոր պատրիարք ընտրելու համար: Այսպիսով՝ չեղարկվում է 2017 թվականի մարտիին տեղի ունեցած Պոլսո պատրիարքի նոր տեղապահի ընտրությունը, որի ժամանակ տեղապահ էր ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Ինչպես նաև չեղարկվում են Բեկչյանի տեղապահության օրոք կայացված բոլոր որոշումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում