Միքայել Դովլաթյան.Երևանի ավագանու ընտրությունների քաղաքականացումը անթույլատրելի է

«Երևանը շունչ ունեցող էակ է: «Երևանը մեղք է: Երևանը այսքան ընտրություններ, այսքան լարված մթնոլորտ կարող է չտանել»,-այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ցուցակում ընդգրկված Միքայել Դովլաթյանը:

Նրա խոսքով Երևանի ավագանու գալիք ընտրությունների քաղաքականացումը անթույլատրելի է:

Մայրաքաղաքը փորձադաշտ, քաղաքական ամբիցիաները հագեցնելու վայր չէ: Մենք խոսում ենք գործից, մեր ընդդիմադիր ընկերները’ միայն քաղաքականությունից»,- հայրարարեց Միքայել Դովլաթյանը:

Ասուլիսին ներկա ՀՀԿ ցուցակում ընդգրկված Լևոն Իգիթյանը նշեց,«որքան պակասի քաղաքականացման պրոցեսը, այնքան արարման պրոցեսը կշատանա: Վերջին 20 տարի ընթացքում մեր հասրակությունը ապրում է մի անհասկանալի քաղաքական ճնշման տակ:  Չի կարելի մեր հասարակությունը քաղաքականացնել: Մենք շատ մեծ անելիքներ ունենք մեր հասարակության կայացման մեր առաջընթացի համար: Ես համարում եմ, որ որքան քաղաքականացման պրոցեսը պակասի, այնքան արարման պրոցեսը կշատանա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում