Աքրամ Այլիսլին փախել է Ադրբեջանից
Նմանատիպ
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը, այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը։
Ինչպես նշում են տեղի մի շարք լրատվամիջոցներ, գրողի որդին ասել է, որ մի քանի օր է, ինչ հայրը տանը չէ և Գրողի բջջային և քաղաքային հեռախոսները ևս չեն պատասխանում։
Չի բացառվում, որ Աքրամ Այլիսլին այժմ գտնվում է արտերկրում՝ իր համար քաղաքական ապաստան գտնելու նպատակով։
Գրողի Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել Ադրբեջանում. նախագահ Իլհամ Ալիևը գրողին զրկեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և անվանական թոշակից, պաշտոնից հեռացվեցին Այլիսլիի որդին ու կինը, այրվեցին գրողի գրքերը: Իսկ ադրբեջանցի պատգամավորներն Ալիևին նույնիսկ առաջարկեցին գրողին զրկել Ադրբեջանի քաղաքացիությունից և «Հայաստան ուղարկել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում