Մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա հստակ գործողությունների ծրագիր ընդունի.Ժ. Սեֆիլյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ասաց, որ համակարգի ներսում պայքար մղելը միամտություն է, իսկ Հայաստանը զավթված է բառի բուն իմաստով:

Նա նշեց, որ իրենք պարբերաբար կոչ էին անում ընդդիմադիր ուժերին դուրս գալ գաղութային համակարգի այդ դաշտից:

«Վերջին մի քանի ամիսներին մեզ չհաջողվեց համոզել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա հստակ գործողությունների ծրագիր ընդունի’ բողոքի ալիքը առաջնորդող խմբերով ղեկավարելու համար: Ժողովրդի դժգոհության աննախադեպ ալիքի պայմաններում կարելի էր կյանքի կոչել այդ բոլոր փոփոխությունները, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, և պետք է պայքարը սկսենք մեր մեթոդներով»,- ասաց Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ անցել են առաջնորդների ժամանակները, եկել է առաջնորդող խմբերի ժամանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում