16.1 C
Yerevan

Լրագրողներն իրենց ուժերը փորձեցին լեռնադահուկային սպորտում

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է...

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Մինչ կորեական Փհենչհանում լեռնադահուկորդները փորձում են նվաճել 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալները, հայ լրագրողները սեփական մաշկի վրա զգացին լեռներից իջնելու հաճույք-փորձությունը։ «Ծաղկաձորի ճոպանուղին» և «Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպությունն այսօր լրագրողներին ներկայացրին լեռնադահուկային սպորտի կանոնները և ուսուցում կազմակերպեցին։ 

Ճոպանուղու աշխատակցներից Մհեր Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ծաղկաձոր հաճախում են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, սակայն մեծամասնությունը ռուսները և իրանցիներն են․

«Ճոպանուղին օրական 2000-3000 մարդու է սպասարկում։ Փետրվարի 17-24-ը ռուսների մոտ արձակուրդներ են, և զբոսաշրջիկների մեծ հոսք ենք սպասում դեպի Ծաղկաձոր։ Իսկ մարտ ամսին ավելի շատ իրանցիներ են գալիս։ Ունենք 3 բարդության սահուղիներ՝ ընդհանուր 33 կմ երկարությամբ։ Այս տարի գործարկվել է նաև առանձին ուղի ձմեռային ամենագնացների համար»,- ասաց Մհեր Մուրադյանը։

Բացի այդ, գործարկվել է գիշերային ճոպանուղի, որը դահուկասպորտի սիրահարներին հնարավորություն է տալիս սահել նաև գիշերային ժամերին։ 

ՀԱՕԿ պաշտոնական լրատվական կայքի լրագրող Անի Գալստյանը, ով միջոցառման մասնակիցներից էր, Sport.Times.am-ի հետ զրույցում կիսվեց տպավորություններով․

«Առաջին անգամ էի սահում դահուկով, միշտ վախեցել եմ: Առաջին շրջանից հետո հասկացա, որ անգամ ինքնուրույն կարող եմ սահել լեռներից: Պարզապես պետք է ճիշտ կատարել մարզչի ցուցումները, լինել համարձակ և կստացվի: Անպայման էլի եմ սահելու»:

Հավելենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ընթացքի մեջ են Ծաղկաձորի գերժամանակակից օլիմպիական մարզահամալիրի նախագծման աշխատանքները: Բարեփոխումները կշարունակվեն նաև Ճոպանուղու տարածքում: Նախատեսվում է կառուցել 4700 մետր երկարությամբ նոր ճոպանուղի: Թեղենիսի լանջին էլ կկառուցվի լողավազան, իսկ ամռանը այցելուները հնարավորություն կունենան զբաղվելու լեռնային հեծանվասպորտով:

 

Հասմիկ Գրիգորյան

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է...

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...