Նախարար Աշոտյանը հրաման է ստորագրել. նախորդ տարիների շրջանավարտները կկարողանան դիպլոմ ստանալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել’ «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2013 թվականի բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման բուհերի (ըստ մասնագիտությունների) ցանկը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի’ ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են մայիսի 16-ից մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում