Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկինը այցելեց Սերգեյ Փարաջանովի թանգարան
Նմանատիպ
Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկին Դեսիսլավա Ռադևան Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի թանգարան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը դիմավորեց առաջին տիկիններին և ներկայացրեց թանգարանում առկա ցուցանմուշները։
Մինչ հյուրերին կինոռեժիսորի գործերին ծանոթացնելը Զավեն Սարգսյանը նշեց, որ իրենք 2008 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ցուցահանդես են ունեցել, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկինը շրջեց թանգարանի սրահներով և ծանոթացավ հանճարեղ արվեստագետի աշխատանքներին։
Դեսիսլավա Ռադևան հիացած էր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններով։
Կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Նա բազմաթիվ հանրահայտ ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են՝ «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը» և այլն։
Վախճանվել է 1990 թվականի հուլիսի 21-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում