ՍԴՀԿ հայտարարություն. Սպառնացել են Գևորգ Պերկուպերկյանին
Նմանատիպ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո ծառայության հայտարարությունը
Այսօր մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի հարցազրույցը, որտեղ վերջինս գնահատականներ է հնչեցնում ՍԴՀԿ-ից վտարված (2009 թ.) Լյուդմիլա Սարգսյանի և նրա ենթակա Գուրգեն Եղիազարյանի մասին:
Այդ հարցազրույցից անմիջապես հետո Գևորգ Պերկուպերկյանին է զանգահարել ոմն մեկը, ով ներկայացել է Եղիազարյանի որդին՝ ՀԱԿԿ՝ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Համբարձում Եղիազարյանը և հայհոյախառն արտահայտություններով սպառնալիքներ է հնչեցրել ՍԴՀԿ-ի և Պերկուպերկյանի հասցեին: Մենք դա գնահատում ենք իբրև սպառնալիք իրեն ընդդիմադիր հորջորջող այս ընտանիքի կողմից, սակայն իբրև քաղաքական կուսակցություն պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացմանը: Հեռախոսազանգերով մեզ չեն վախեցնի:
Հ.Գ. Ամենայն սիրով պատրաստ ենք նրա հետ խոսել իր արժանի լեզվով, սակայն հաշվի առնելով ՀԱԿԿ-ի քարոզչության սադրիչ բնույթը, կհամբերենք, երբ կանցնի այս քարոզարշավն ու վերջինս դա չի գնահատի իբրև դաժան հաշվեհարդար «ընդդիմադիր ռահվիրայի դեմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում