2014 թվականից կսկսի գործել Արդարադատության ակադեմիան
26/04/2013 17:58
Նմանատիպ
Հայաստանի Արդարադատության ակադեմիան կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ՝ կլուծարվեն ՀՀ դատական և դատախազական դպրոցները: Այդ մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղեկացրել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը’ «Արդարադատության ակադեմիայի մասին» և հարակից օրինագծերի փաթեթը ներկայացնելու ժամանակ: Նշենք, որ օրինագծերի փաթեթը խորհրդարանում կքննարկվի երկրորդ ընթերցման ընթացակարգով :
Ըստ նախարարի պաշտոնակատարի, շուրջ 2500 քմ տարածք ունեցող դպրոցում բացի դասասենյակներից, կլինի նաև հյուրանոցային համալիր՝ նախատեսված մարզերից ժամանած ուսանողների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում