Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում տեղի է ունեցել հիշատակի բողոքի ակցիա
Նմանատիպ
Ապրիլի 24-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվեց ամենամյա հիշատակի բողոքի ակցիա: Նույն օրը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Բոստոնի շրջանում: Հայաստանեաց առաքելական Սուրբ եկեղեցու երկու թեմերում մատուցվեցին հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ:
Այդ օրը միջոցառումներին հաջորդած հուշ երեկոյի ընթացքում որպես հիմնական բանախոս հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Վերջինս խոսեց ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգի զարգացման հարցում Հայաստանի ակտիվ դերակատարման ու մասնակցության մասին, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ու բարձր գնահատեց սփյուռքի կառույցների ջանքերը:
Դեսպան Նազարյանը նշեց, որ հետողական ու համակարգված քայլերով անհրաժեշտ է շարժվել ընդառաջ Հայոց ցեղասպանության 100 ամյակի ոգեկոչմանը: Ողջունելելով սրահում ներկա հայ երիտասարդությանը՝ դեսպան Նազարյանը կարևորեց նրանց դերակատարումը թե՛ հայենիքում և թե՛ Սփյուռքում հայ ժողովրդի ու պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների ու մարտահրավերների դիմագրավման հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում