Ադրբեջանական բանակում սպանվածի երկվորյակ եղբայրը կոմայի մեջ է ընկել

Ադրբեջնական ԶՈւ շարքերում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել: 19-ամյա Քյամրան Ֆիրդուսի օղլու Մամեդովի սպանությանը հաջորդեց նրա երկվորյակ եղբոր կոմայի մեջ ընկնելը, որը նույնպես ծառայում է բանակում: Այս մասին, հայտնում է haqqin.az-ը:

Քյամրան Ֆիրդուսի օղլու Մամեդովի երկվորյակ եղբայրը՝ Իմրան Մամեդովը, որը նույնպես ադրբեջանական բանակում է ծառայում, իմանալով իր եղբոր մահվան մասին, կոմայի մեջ է ընկել և տեղափոխվել է հոսպիտալ:Բժիշկները նրա վիճակը կրիտիկական են համարում:

Ապրիլի 24-ին Ադրբեջանի ԶՈւ Բաքվում տեղակայված զորամասում 18-ամյա զինծառայող Հայամ Ասիֆ օղլու Բայրամովը դանակով հարվածներ է հասցրել իր զինակից՝ 19-ամյա Քյամրան Ֆիրդուսի օղլու Մամեդովին, որն էլ մահացել է ստացած վերքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում