Կորեական Փհենչհանում ընթացող 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի 4-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտան դահուկասահորդ կանայք։ Նրանք մրցեցին դասական ոճի սպրինտում։
Որակավորման փուլի արդյունքներով պայքարը շարունակեցին 30 մարզուհիներ, այնուհետև տեղի ունեցան քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները: Եզրափակիչ դուրս եկան 6 մարզուհիներ։
Առաջինը եզրագիծ հասավ շվեդուհի Սթինա Նիլսոնը, որի համար սա առաջին ոսկե մեդալն էր Օլիմպիական խաղերում։ Նրա ցուցանիշն է 3 րոպե 3,84 վայրկյան: Թեժ պայքար ընթացավ նորվեգուհի Մայկեն Ֆալլայի և ռուս Յուլիա Բելառուկովայի միջև: 2014 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնուհին ավելի ուժեղ գտնվեց ռուս դահուկորդուհուց և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
Լավագույն եռյակն ուներ հետևյալ տեսքը․
1․ Սթինա Նիլսոն (Շվեդիա)՝ 3:03.84
2. Մայկեն Ֆալլա (Նորվեգիա) 3:06.87
3. Յուլիա Բելառուկվա (օլիմպիական աթլետներ Ռուսաստանից ) 3:07.21