Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ. Սուպերհամակարգչի կանխագուշակությունը

Նմանատիպ
Բրիտանական «talkSPORT»-ի սուպերհամակարգիչը վերլուծություն է կատարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի զույգերի վերաբերյալ և կանխագուշակել, թե որ թիմերն են մտնելու քառորդ եզրափակիչ:
Թիմերի բոլոր տվյալները հաշվի առնելով՝ համակարգիչը եկել է այն եզրահանգմանը, որ համառ պայքարում Մադրիդի «Ռեալը» հաղթելու է «Պարի Սեն Ժերմենին», «Բարսելոնան» 11-մետրանոցներով` «Չելսիին», իսկ «Տոտենհեմը» արտագնա գոլի շնորհիվ` «Յուվենտուսին»:
Ամբողջական կանխագուշակությունը հետևյալ տեսքն ունի.
«Բազել» – «Մանչեսթեր Սիթի»` 1:2, 0:3, ընդհանուր դիմակայությունում` 1:5
«Յուվենտուս» – «Տոտենհեմ»` 2:1, 0:1, ընդհանուր` 2:2 (հաջորդ փուլ` «Տոտենհեմ»)
«Պորտու» – «Լիվերպուլ»` 1:2, 1:2, ընդհանուր դիմակայությունում` 2:4
«Ռեալ» – ՊՍԺ` 2:1, 2:2, ընդհանուր ` 4:3
«Բավարիա» – «Բեշիկթաշ»` 3:1, 1:1, ընդհանուր` 4:1
«Չելսի» – «Բարսելոնա»` 2:1, 1:2, ընդհանուր` 3:3 (11-մետրանոցներով` «Բարսելոնա»)
«Սևիլյա» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1, 1:1, ընդհանուր` 1:2
«Շախտյոր» – «Ռոմա»` 1:0, 2:1, ընդհանուր` 3:1
Հետևեք մեզ նաև Telegram-ում