Տեղի ունեցավ International Media Holding–ի 2017թ. մրցանակաբաշխությունը
Նմանատիպ
Փետրվարի 13-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվեցին 2017 թվականի ընթացքում տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:
International Media Holding-ը, համագործակցելով երկրի լավագույն սոցիոլոգների հետ, այս անգամ ընտրել էր սոցհարցման անցկացման ամենաակտուլ և արդյունավետ տարբերակը՝ հարցվողների հետ անմիջական շփումը։
Նշենք, որ նախորդ տարիներին հարցումներն իրականացվել են էլեկտրոնային տարբերակով՝ օնլայն քվեարկությամբ՝ International Media Holding-ի կազմի մեջ մտնող ԼՈՒՐԵՐ.com և Mediamall.am կայքերում։
Այս տարի հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու շրջանում, այսինքն՝ 3500 մարդու շրջանում:
International Media Holding-ն ամփոփել է հարցման արդյունքները: Ընտրվել են առաջադրված անվանակարգերի հաղթողները: Մրցանաբաշխության ժամանակ International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանն անձամբ պարգևատրեց նրանց:
Հիշեցնենք, որ International Media Holding-ը հիմնադրել է Արման Վարդանյանը՝ 2011 թվականին: Հոլդինգի կազմի մեջ մտնում են հայաստանյան մեդիա դաշտի առաջատար մի քանի լրատվամիջոցներ, որոնց այցելությունների թիվն օրական հասնում է 150.000-200.000-ի։
Եվ այսպես՝ ներկայացնում ենք անվանակարգերն ու հաղթող մասնակիցներին.
«Տարվա հասարակական գործիչ» անվանակարգում մրցանակը տրվեց ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանին։
«Տարվա վարչական շրջանի ղեկավար» անվանակարգում մրցանակը տրվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին:
«Տարվա պատգամավոր» անվանակարգում մրցանակը տրվեց Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
«Տարվա ուժային կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ ոստիկանությունը:
«Տարվա քաղաքապետ» անվանակարգում մրցանակը տրվեց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին:
«Տարվա մեկենաս» անվանակարգում մրցանակը տրվեց գործարար Արտակ Թովմասյանին։
«Տարվա դեսպան» մրցանակը տրվեց ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.պարոն Իվան Վոլինկինին։
«Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» անվանակարգում երկու հաղթուղ ունենք: Քանի որ ձայների գրեթե հավասար բաշխում էր տեղի ունեցել՝ Հոլդինգը որոշեց այդ անվանակարգում հաղթողի մրցանակ տալ երկու կառույցների:
Նկատենք, որ հարցումներ են անցկացվել նաև այդ երկրներում՝ հասկանալու համար այնտեղ ապրող մեր հայրենակիցների վերաբերմունքը միությունների գործունեության նկատմամբ:
Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» անվանակարգում մրցանակը տրվեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաստանի հայերի միության մոսկովյան քաղաքային գրասենյակի ղեկավար Շահեն Պետրոսյանին։
«Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» անվանակարգում մրցանակը տրվեց Ուկրաինայի հայերի միությանը»:
«Տարվա մարզպետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
«Տարվա մարզիկ» անվանակարգում մրցանակը տրվեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին։
«Տարվա մշակութային գործիչ» անվանակարգում մրցանակը տրվեց պարուհի Սոֆի Դևոյանին։
Տարվա բժիշկ» անվանակարգում մրցանակը տրվեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրեն Լիդա Մուրադյանին:
«Տարվա մարդ» անվանակարգում մրցանակը տրվեց քաղաքական գործիչ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում